ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Պայքարի ջահակիրները

Պայքարի ջահակիրները
12.12.2025 | 12:33

Ապատիա։

Կապիտուլյանտը ինչ խելքին բրթի` ասում ա, ասելը քիչ է, նաև անում ա։

Ժողովուրդը լռում է, հասարակությունը պառակտված է, մարդիկ անտարբեր են... Ավազի հատիկների նման սահուն հոսում է ժամանակը։ Իբրև շագրենի կաշվի` կծկվում է երկիրը, սեղմվում է նաև մեր հույսը, հավատը... Սպասումնային վիճակ է։ Թվում է, թե հարցերի հարցի պատասխանը կտան եկող տարվա Ազգային ժողովի ընտրությունները։

Անգամ դա հավատ չի ներշնչում։

Ըդդիմությունը ևս մարաղ մտած կենդանու պես սպասումնային վիճակում է։ Երկրում մոլեգնում է նիկոլական տեռորը։ Կալանքի ենթակա է ամեն ոք, ամեն ինչ, թեկուզ և այն լինի` քար, ծառ, թուփ, որից իշխանությունը վտանգ կզգա։

Լռություն։

Թվում է, թե լռում են բոլորը, բայց ամենևին ոչ բոլորը... Սակայն ո՞վ, մի՞թե մտավորականությունը, ազգի սերուցքը, ինտելեկտուալ զանգվածը, հռոմեական լեգիոնի 5֊րդ փաղանգը, որ ամեն ինչ գիտեր, որ ամենից հմուտն էր, ամենից խելացին ու քաջը։

Այստեղից էլ ինտելիգենցիայի ծագումնաբանությունը։ Սակայն ամենևին ո՛չ, մերը 5֊րդ փաղանգ չէ, մերը ինտելիգենցիա չէ, քանզի այն ոչ քաջազուն է և ոչ էլ արիասիրտ։

Մերը վախկոտ, մորթապաշտ մի զանգված է, որի համար ազգային խնդիրները ամենևին էլ առաջնայինը չէ։ Նրանք սոսկ մի գորշ գոյություն են, որոնց մասին դասականը կասեր.

- Կեցցե՜ կատուն, որ իր փորի համար մուկ է որսում...

Վախկոտի որսը սոսկ իր վաստակած առտնին լափն է։

ՈՒրեմն վե՞րջ, արդյո՞ք վարագույրը իջեցնելու պահն է...

Ո՛չ, ո՛չ, ո՛չ, կրկին ո՛չ, երիցս ո՛չ...

Ռուսական առածն ասում է՝

«Свято место пусто не бывает»!

Հիմա քան երբեք` ազգային պայքարի ավանգարդում Հայոց լրագրության կոհորտայի ջահակիրներն են, հեղինակավոր խմբագիրներ` Արմինե Օհանյանը, Արամ Աբրահամյանը, Սաթիկ Սեյրանյանը, Անժելա Թովմասյանը,Նարեկ Գալստյաննը, Էլիզաբեթ Պետրոսյանը, Փիրուզա Մելիքսեթյանը և բոլոր նրանք`որոնց համար թանկ է ու պաշտելի Հայոց վաղվա օրը, նրա անվտանգ, պայծառ ապագան։

Նրանցից ոմանց դեմ արդեն իսկ դատական հետապնդում է իրականացվում, պետությունն իր ձեռքի տակ եղած իրավական ու վարչական միջոցներով երկաթյա մամլիչով անողոք ճնշում է` իր իսկ լրատվամիջոցներով դիմելով վարկաբեկման անամոթ մեթոդների։

Սակայն լրագրական ինտելեկտուալ փաղանգն անսասան է իր որդեգրած դիրքերում։ Քանզի այն ցավը, այն աղետը, այն արհավիրքը, որ դամոկլյան սրի պես կախված է ազգի գլխավերևում` ավելին է, քան սեփական անձի անվտանգությունը և ապահովությունը։ Այսօր մեր քաջարի խմբագիրներն են թելադրում պայքարի օրակարգը, նրանք են իրապես մատնացույց անում այն ձևը, որ Հայոց թշվառ ու անտեր ժողովրդին կհասցնի փրկության ափ, այն օազիսին, որտեղ մեր անվտանգությունն է, բարօրությունը և պայծառ օրը։

Մնում է ականջալուր լինել ազատ խոսքին, հանուն վաղվա պայծառ ապագայի զորավիգ լինել ազգային պայքարի անտրտում մաքառումներին։ Եվ մեր բախտը մեր ձեռքում կլինի։

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 184

Մեկնաբանություններ